Ընդդիմադիր խմբակցություններից մեկն արդեն ցանկություն է հայտնել՝ ընդգրկվելու Հակակոռուպցիոն խորհրդի կազմում. Սուրեն Քրմոյան

Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր Իրավաբան.net-ի լրագրողի հարցին պատասխանելով, թե Հակակոռուպցիոն խորհրդում ընդգրկվելու մրցույթին քանի՞ հասարակական կազմակերպություններ են դիմել, ասաց. «Մրցույթի հայտարարությունն իրականացնում է կառավարության աշխատակազմը, ավելի հստակ նրանք կասեն»:

Իսկ ինչ վերաբերում է ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների մասնակցությանը, ապա պարոն Քրմոյանն ասաց. «Ես տեղեկություն ունեմ, որ ԲՀԿ խմբակցությունն արդեն ներկայացրել է հայտ, որ մասնակցելու է, մնացածի վերջնական կարծիքը դեռ չգիտեմ»:

Ինչևէ, արդարադատության նախարարի տեղակալը հույս հայտնեց, որ մինչև այս տարվա ապրիլ ամսվա վերջ կավարտվեն նախապատրաստական աշխատանքներն և արդեն գործուն խորհուրդ կունենանք:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ