Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Փաստաբանը պետք է ճառով հանդես գար, բայց չէր ներկայացել նիստին

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ պետք է տեղի ունենար առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքի հափշտակությունների մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանի գործով դատական վիճաբանությունների փուլը, որի ժամանակ պաշտպանական կողմը պետք է հանդես գար համապատասխան ճառով:

Սակայն դատական նիստը հետաձգվեց, քանի որ ամբաստանյալ Արթուր Սարգսյանի պաշտպան Հունան Բաբայանը չէր ներկայացել:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 28-ին:

Հիշեցնենք՝ Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ներկայանալով որպես պաշտոնատար անձ, իսկ առանձին դեպքերում` որպես արտերկրում եկամտաբեր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձնավորություն, 2008թ. սեպտեմբեր ամսից մինչև 2012թ. մարտ ամիսը, ներառյալ` ժամանակահատվածում, տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ գործարքներ կատարելու պատրվակով, խարդախությամբ` խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով, ներքոհիշյալ դրվագներով կատարել է առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքի հափշտակություններ:

Ըստ դատախազի ճառի՝ Արթուր Սարգսյանի գործողությունների արդյունքում տուժել են 10 ֆիզիկական անձիք և նույնքան ընկերություններ: Մեղադրող կողմը միջնորդել է Արթուր Սարգսյանին դատապարտել ազատազրկման 11 տարի ժամկետով՝ հօգուտ տուժողների բռնագրավվելով շուրջ 186 մլն ՀՀ դրամի չափով գումար (415  հազար ԱՄՆ դոլար):

Տիգրանուհի Հարությունյան
Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել