Իտալահայ բիզնեսմեն և կառավարության իրավաբանական վարչության պետ ներկայանալով` առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակության մեջ մեղադրվող` 35-ամյա Արթուր Սարգսյանի գործով դատավարությունը մոտենում է ավարտին:
Այսօրվա դատական նիստին փաստաբան Հունան Բաբայանն իր պաշտպանական ճառով ահնդես եկավ, այնուհետև վերջին խոսքի հնարավորություն տրվեց ամբաստնյալին, սակայն վերջինս միջնորդեց գոնե մեկ շաբաթ ժամանակ տալ` պատրաստվելու և պաշտպանական ճառով ու վերջին խոսքով հանդես գալու համար:
Սակայն դատարանը, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, մերժեց միջնորդությունը` պատճառաբանելով, որ միջնորդությունն անհիմն է` ողջամիտ և նույնիսկ ավելի ժամանակ (մեկ ամսից ավելի) է տրամադրված եղել պաշտպանական ճառով հանդես գալու համար, իսկ դատավարությունն էլ երկարաձգվում է:
Ամբաստանյալի այն դիտարկմանը, թե կալանավորվածն ինքն է, դատավորը պատասխանեց. «Այս գործով բոլորս էլ կալանավորված ենք, արդեն 1 տարի երեք ամսից ավելի` շարունակվում է: … Ես հակված չեմ նման միջնորդությունները մերժելուն, բայց…»:
Վերադառնալով պաշտպանի ճառին, նշենք, որ նա ամենայն մանրամասնությամբ անդրադարձավ իր պաշտպանյալին վերագրված հանցագործությունների յուրաքանչյուր դրվագին:
Այսպիսով, Արթուր Սարգսյանին առաջադրված մեղադրանքի 3 դրվագները վերաբերում են տուժող ճանաչված «ԷԳԱ» ՍՊԸ-ին և նրա ղեկավար Էդուարդ Գասպարյանին: Համաձայն գործի նյութերի, վերջինցս 2006 թվականին Արթուր Սարգսյանը խարդախությամբ հափշտակել է 46500 դոլար, իսկ 2008 թվականի հունվար-մարտ ամիսներին 19 միլիոն 600 հազար դրամ:
Դատարանում Է. Գասպարյանը պատմել էր, որ 2006 թվականին ցանկացելէարհեստագործականտարածքգնել, գտելէԿոմիտասիմոտգտնվողնախկինկաթսայատանտարածքը, ևԱրթուրՍարգսյաննառաջարկելէկազմակերպելդրաառքուվաճառքը: Դրահամարստացելէ 25-30 հազարդոլար, սակայնգործարքնայդպեսէլչիկայացել: Նույն ժամանակցանկացելէնաևԹբիլիսյանխճուղումոտգտնվողմոտ 3000 քմհողամասգնել, այսդեպքումէլԱրթուրՍարգսյաննառաջարկելէկազմակերպելառքուվաճառքը և վճարել է նրան 36 հազար դոլար:
Նա իր ցուցմունքում նշել էր նաև,ցանկացել է այդ նույն ժամանակ Ֆրանսիայիհրապարակում 8 գովազդայինվահանակտեղադրել, ևայսդեպքումէլԱրթուրՍարգսյաննառաջարկելէկազմակերպելայդգործընթացը: ՆաոմնԷդգարԱռուստամյանիծանոթացրելէիրհետ` ասելով, որնա «Ազնավուր» հիմնադրամիփոխտնօրեննէևկարողէբարեխոսելՖրանսիայիդեսպանատանը, որնրանքէլբարեխոսենԵրևանիքաղաքապետարանում` գործըգլուխբերելուհամար: Այնուհետևայսփոխտնօրեննիրվարորդինէուղարկելև 10 հազարդոլարստացել` ծառայությունըմատուցելուհամար: Սակայնայդպեսէլոչինչչիարվել:
Հունան Բաբայանը սակայն ընդգծեց այն հանգամանքը, որ Էդուարդ Գասպարյանը այդ վահանակները ցանկացել է տեղադրել 2006 թվականի մարտին, այնինչ` այդ հրապարակը Ֆրանսիայի հրապարակ է անվանակոչվել միայն 2006-ի սեպտեմբերին:
Մյուս կողմից, Էդուարդ Գասպարյանը թե նախաքննության, թե դատաքննության ընթացքում թողել է լուրջ գործարարի և կրթված մարդու տպավորություն, և ոչ մի կերպ հասկանալի չէ, թե ինչու պետք է նա 2006-ին Արթուր Սարգսյանից խաբվելուց հետո նրա հետ նորից գործարք աներ արդեն 2008 թվականին: Եվ, ի դեպ, Է. Գասպարյանը ֆինանսական մեծ կորուստներ կրելուց հետո չի դիմել իրավապահ մարմիններին:
Ինչ վերաբերում է 19 միլիոն 600 հազար դրամին, ապա փաստաբանը նշեց, որ այս գումարի չափով ծառայություններ մատուցելու պայմանագիր է կնքված եղել Magazines for People և «ԷԳԱ» ընկերությունների միջև, և Էդուրադ Գասպարյանն իր ցուցմունքներում նշել է, որ ընկերությունը չի կատարել իր` պայմանագրով ստանձնած պարտավորությունները: Ավելին` «ԷԳԱ» ընկերությունը գումարը բռնագանձելու հայցապահանջով դիմել է դատարան և հայցը բավարարվել է: Այսինքն` այս մասով խոսքը քաղաքացիաիրավական հարաբերությունների մասին է:
Անդրադառնալով տուժողներ Արմեն Միրզախանյանին և Հակոբ Գրիգորյանին, պաշտպանը պնդեց, որ նրանց և որպես վկա անցնող նրանց կանանց ցուցմունքները արժանահավատ ապացույցներ չեն կարող լինել: Նրանք պնդում են, որ Արթուր Սարգսյանն իրենցից խաբեությամբ վերցրել է համապատասխանաբար 19 հազար և 85 հազար դոլար, այնինչ` դա հաստատող որևէ փաստաթուղթ չկա: Պաշտպանի խոսքով, անհասկանալի է, թե ինչպես այս անձիք կարող էին իրենց վերջին խնայողություն փողերը վստահել գրեթե անծանոթ մի մարդու` առանց որևէ երաշխիքի (գրավի դիմաց, առանց կտրոնի կամ ստացականի):
Տուժող Մանուկ Բաբայանը իր ցուցմունքում նշել է, թե 4000 դոլար է փոխանցել Արթուր Սարգսյանին, որպեսզի վերջինս օգնի իրեն սեփականաշնորհել իր սեփականությանը հարող հողակտորը, սակայն գործով այդպես էլ չի պարզվել, թե արդյո՞ք գոյություն ունի այդ հողակտորը, որտեղ է այն, ում է պատկանում և այլն: Իսկ տուժող Արամայիս Բեգլարյանի մասով հակասություններ տուժող Հակոբյանի և վերջինիս տված ցուցմունքների մեջ, իսկ Բեգլարյանի հետ առերեսվելու, ինչպես նաև նրան դատարանում հարցաքննելու հնարավորություն չի եղել:
Ինչ վերաբերում է «Եվրոպա», «Վալենիսա» ընկերություններին և մյուս տուժողներին, պաշտպանը ևս մեկ անգամ պնդեց, որ այս դեպքերում ևս առկա է քաղաքացիաիրավական հարաբերություններ և խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու մեղադրանքը սխալ է ձևակերպված:
Պաշտպան Հունան Բաբայանն իր ճառում մեջբերեց նաև Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներ, որոնց փաստական հանգամանքները խիստ նույնական են տվյալ գործի փաստական հանգամանքների հետ, և դրանց դեպքում վճռաբեկ դատարանը հանգել է այն հետևությանը, որ գործը քաղաքացիաիրավական հարաբերությունների մակարդում է և ամբաստանյալն արդարացվել է:
Պաշտպանը նշեց նաև, որ մեղադրողի կողմից միջնորդված պատիժը խիստ է, հաշվի չի առնվել այն, որ նա անխկիոնւմ դատապարտված չի եղել և գործով ծանրացուցիչ հանգամանքներ չկան: Նշենք, որ դատախազը միջնորդել է Արթուր Սարգսյանին դատապարտել 11 տարվա ազատազրկման` հօգուտ տուժողների բռնագանձելով մոտ 190 մլն դրամ:
Հիշեցնենք՝ Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ներկայանալով որպես պաշտոնատար անձ, իսկ առանձին դեպքերում` որպես արտերկրում եկամտաբեր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձնավորություն, 2008թ. սեպտեմբեր ամսից մինչև 2012թ. մարտ ամիսը, ներառյալ` ժամանակահատվածում, տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ գործարքներ կատարելու պատրվակով, խարդախությամբ` խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով, ներքոհիշյալ դրվագներով կատարել է առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքի հափշտակություններ: Ըստ դատախազի ճառի՝ Արթուր Սարգսյանի գործողությունների արդյունքում տուժել են 10 ֆիզիկական անձիք և նույնքան ընկերություններ: Մեղադրող կողմը միջնորդել է Արթուր Սարգսյանին դատապարտել ազատազրկման 11 տարի ժամկետով՝ հօգուտ տուժողների բռնագրավվելով շուրջ 186 մլն ՀՀ դրամի չափով գումար (415 հազար ԱՄՆ դոլար):