Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Խնդրում են անպարտ ճանաչել 9 տարի ազատազրկման ենթարկված Արթուր Սարգսյանին

Իտալահայ բիզնեսմեն և կառավարության իրավաբանական վարչության պետ ներկայանալով` առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակության համար 9 տարի ազատազրկված Արթուր Սարգսյանի գործով վերաքննիչ բողոքը քննվում է համապատասխան ատյանում:

Ամբաստանյալի պաշտպանը գտնում է, որ մեղադրանքը հիմնավոր չէ. «Կատարվածը պարզ քաղաքացիաիրավական հարաբերություններ են, որոնք արհեստականորեն ուռճացվել են ու Վերաքննիչ քրեական դատարանից խնդրում ենք Արթուր Սարգսյանին անպարտ ճանաչել»,- նշեց փաստաբան Հունան Բաբայանը:

Վերջին նիստը ընդմիջվել է դատարանի ծանրաբեռնվածության պատճառով: Պարոն Բաբայանը փոխանցեց, որ բողոքի քննությունը կշարունակվի հաջորդ դատական նիստին:

Նշենք, որ դատախազը միջնորդել է Արթուր Սարգսյանին դատապարտել 11 տարվա ազատազրկման` հօգուտ տուժողների բռնագանձելով մոտ 190 մլն դրամ:

Հիշեցնենք՝ Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ներկայանալով որպես պաշտոնատար անձ, իսկ առանձին դեպքերում` որպես արտերկրում եկամտաբեր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձնավորություն, 2008թ. սեպտեմբեր ամսից մինչև 2012թ. մարտ ամիսը, ներառյալ` ժամանակահատվածում, տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ գործարքներ կատարելու պատրվակով, խարդախությամբ` խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով, ներքոհիշյալ դրվագներով կատարել է առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքի հափշտակություններ:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել