Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Ֆինանսների նախկին նախարարը կապ ունի խոշոր չափերի հափշտակության մեջ մեղադրվողի հետ. պնդում է փաստաբանը

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց Արթուր Սարգսյանի գործով դատական նիստը:

Նիստին ներկա չէր ամբաստանյալի իրավունքների պաշտպան Հունան Բաբայանը: Նիստից հետո տուժող կողմի փաստաբաններից Աշոտ Սաֆարյանը հիշեցրեց, որ այս գործում ազդեցություն ունի ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանը:
Փաստաբանը մանրամասնեց. «Գործի նյութերում կան ապացույցներ, որոնց համաձայն անձամբ Դավիթ Սարգսյանը հայտ է իջեցրել, որպեսզի ոմն Արտյոմ Առուստամյանը (այս անունով է հանդես եկել ամբաստանյալը) բարձրանա վերև` առանց անձը հաստատող փաստաթղթի: Սա ուղղակի փաստ է»:

Բացի այդ, տուժող կողմը պատրաստվում է միջնորդությամբ հանդես գալ, որպեսզի տրամադրվի ֆինանսների նախկին նախարարի 4 հեռախոսահամարների զանգերի վերծանումները, կասկած կա, որ Դավիթ Սարգսյանը հեռախոսակապ է ունեցել ամբաստանյալի հետ:

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ներկայանալով որպես պաշտոնատար անձ, իսկ առանձին դեպքերում` որպես արտերկրում եկամտաբեր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձնավորություն, 2008թ. սեպտեմբեր ամսից մինչև 2012թ. մարտ ամիսը ներառյալ ժամանակահատվածում, տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ գործարքներ կատարելու պատրվակով, խարդախությամբ` խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով, ներքոհիշյալ դրվագներով կատարել է առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքի հափշտակություններ:

Հիշեցնենք նաև, որ Դավիթ Սարգսյանը դատարանում ցուցմունք է տվել` շեշտելով, որ ոչ մի առնչություն չի ունեցել Արթուր Սարգսյանի հետ: Մանրամասները կարող եք կարդալ այստեղ:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել