Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հյուրընկալել է ԳՐԵԿՈ-ի պատվիրակությանը

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը 2015 թվականի ապրիլի 14-ին հանդիպել է Եվրոպայի Խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) պատվիրակության անդամներին, որոնք Հայաստանում են կոռուպցիայի հաղթահարման ուղղությամբ ԳՐԵԿՈ-ի հանձնարարականների իրականացման գնահատման 4-րդ փուլի աշխատանքների շրջանակում: Պատվիրակության կազմում էին ԳՐԵԿՈ-ի քարտուղարության ներկայացուցիչ Մայքլ Ջանսենը և ոլորտի ճանաչված միջազգային փորձագետներ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի գույքի և եկամուտների հայտարարագրման համակարգի ձեռքբերումներն ու խնդիրները, ինչպես նաև էթիկայի ոլորտի զարգացման օրենսդրական խոչընդոտներն ու դրանց վերացման անհրաժեշտությունը:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ