Կիևում ժամեր առաջ սպանել են լրագրող, գրող և հեռուստամեկնաբան Օլես Բուզինային. այս մասին հաղորդում է РИА Новости լրատվական գործակալությունը:
«Քիչ առաջ գնդակահարել են Օլես Բուզինային… Հենց տան մոտ` բակում: Կրակոցները լսել են բոլորը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Правый сектор կուսակցության նախագահի տեղակալ Աննա Դեմիդը:
Կիևի ոստիկանության մամուլի խոսնակ Յուլիա Մուստաշը հաստատել է տեղեկությունը, և նշել, որ վկաները հայտնել են, թե լրագրողին սպանողները դիմակավորված երկու անհայտ անձիք են եղել: Ուկրաինական լրատվամիջոցների հրապարակումների համաձայն` Օլես Բուզինայի սպանությունը եղել է պատվիրված:
Սպանված լրագրողը համարում էր իրեն և ռուս, և ուկրաինացի, և կողմ էր այս ազգերի միասնությանը: Նա կողմ էր Ուկրաինայի ֆեդերալիզացիային, անկախությանն ու երկլեզու ուկրաինական մշակույթ ունենալուն` ուկրաիներեն և ռուսերեն լեզուների լայն զարգացմանը: