ՀՀ կառավարության այսօրվա նիստին քննարկման դրվեց ՀՀ քննչական կոմիտեին 2 ավտոմեքենա գնելու համար մոտ 36.5 միլիոն դրամ (76 հազար դոլար) տրամադրելու հարցը: Որոշման նախագիծը ներկայացրեց ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը:
Նախագծով առաջարկվում է թուլ տալ ՀՀ քննչական կոմիտեին 2015 թվականի պետական բյուջեով տրանսպորտային միջոցների ձեռքբերման համար հատկացված գումարի սահմաններում ձեռք բերել 2008 թվականի հուլիսի 24-ի 830-Ն որոշման չափորոշիչներից և գնից տարբերվող երկու հատ տրանսպորտային միջոց մեկ հատ 21.8 մլն. ՀՀ դրամ արժողությամբ, 3,5 լիտր շարժիչի ծավալով և մեկ հատ 14.7 մլն. դրամ 2,5 լիտր շարժիչի ծավալով:
Որպես նախագծի հիմնավորում նշվում է հետևյալը. «ՀՀ քննչական կոմիտեի աշխատանքային առանձնահատկություններից ելնելով անհրաժեշտություն է առաջացել 2015 թվականի պետական բյուջեով տրանսպորտային միջոցների ձեռքբերման համար հատկացված գումարի սահմաններում ձեռք բերել 2008 թվականի հուլիսի 24-ի 830-Ն որոշման չափորոշիչներից և գնից տարբերվող երկու հատ հատուկ նշանակության տրանսպորտային միջոց»:
Կառավարությունը հաստատեց այս նախագիծը:
Կարդացեք նաև`
Կառավարությունը 36.5 միլիոն դրամ կհատակացնի` Քննչական կոմիտեի համար 2 ավտոմեքենա գնելու համար