Հարկային տեսուչներն առանձնապես խոշոր չափերի կաշառք են պահանջել. ՀՔԾ

Քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի դեկտեմբերին ՀՀ ֆինանսների նախարարության մարզային հարկային տեսչության պաշտոնատար անձինք, այցելել են իրեն պատկանող խանութ և հարկային ստուգումներ չիրականացնելու համար պահանջել ու ստացել են խոշոր չափերի կաշառք: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:

Մեկ այլ քաղաքացի էլ հաղորդում է տվել այն մասին, որ վերոհիշյալ պաշտոնատար անձինք և վերջիններիս գործընկերը 2013 թվականի սեպտեմբերից մինչև 2015 թվականի փետրվար ամիսն ընկած ժամանակահատվածում իր կողմից իրականացվող ապօրինի ձեռնարկատիրական գործունեության փաստը չարձանագրելու և հիշյալ գործունեությունը չդադարեցնելու համար իրենից պարբերաբար պահանջել և ստացել են կաշառք:

Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

 

Լուրեր

Իրադարձություններ