Նշանակվել է դատավորների թեկնածությունների ցուցակի արտահերթ համալրման նպատակով անցկացվելիք որակավորման գրավոր քննության օրը

ՀՀ Արդարադատության խորհրդի աշխատակազմը հայտարարում է.

«Հիմք ընդունելով ՀՀ դատական օրենսգրքի 115.1-րդ հոդվածի 8-րդ մասը տեղեկացվում է, որ դատավորների թեկնածությունների ցուցակի արտահերթ համալրման նպատակով անցկացվելիք որակավորման գրավոր քննությունը տեղի է ունենալու 2015 թվականի ապրիլի 18-ին ժամը 10.00-ին ՀՀ փաստաբանների պալատի վարչական շենքի 2-րդ հարկում (հասցեն` ք. Երևան, Զաքյան 2):

ՀՀ դատական օրենսրքի 115.1-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` առաջարկվում է իրավունքի բնագավառում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություններին` որակավորման գրավոր քննությանը ներկա գտնվելու համար, մինչև սույն թվականի ապրիլի 15-ը համապատասխան հայտ ներկայացնել ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմ (հասցեն` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5):

Ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 115.1-րդ հոդվածի 6-րդ մասով` ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմը կընտրի համապատասխան հայտ ներկայացրած հասարակական կազմակերպությունների մինչև հինգ ներկայացուցիչ` ըստ դիմումների ներկայացման առաջնահերթության:

Որակավորման գրավոր քննության համապատասխան մասնագիտացման առաջադրանքների նմուշօրինակին կարող եք ծանոթանալ ՀՀ դատական համակարգի պաշտոնական կայքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել