Մայրը ձերբակալվել է այն բանից հետո, երբ 6 ամսեկան տղային թմրանյութ է տվել: Տղան տեղափոխվել է տարածքային բժշկական կենտրոն:
Մոր տունը հետախուզելուց հետո, հետաքննիչները գտել են մի փոքր կապոց՝ կոկայինի մնացորդներով:
Ըստ կենտրոնի բժշկական փորձագետի անհնար է, որ տուժածը պատահաբար ընդունած լինի կոկայինը: Երեխայի մոտ ախտորոշվել է սուր թունավորում:
Ըստ Լանքասթեր քաղաքի ոստիկանության բաժանմունքի՝ կոկայնի ընդունման պահին երեխայի մոտ Մադդենից բացի ոչ ոք չի եղել:
24-ամյա Տանյա Մարի Մադենը ձերբակալվել է ուրբաթ օրը: Նրան երկու մեղադրանք է առաջադրվել:
Երեխան դուրս է գրվել հիիվանդանոցից: Նրա մոտ զգալի փոփոխություններ են նկատվում: Այս պահին նրա մասին հոգ են տանում խնամակալ ընտանիքում:
Պատրաստեց՝ Լիլիթ Խառատյան
Իրավաբան.net