Չիկագոյի ոստիկանությունը ձերբակալել է մարդասպանին, ով երեք օր առաջ կրակել էր բանտապահին` խլելով բանալիներն ու համազգեստը և փախել նրա մեքենայով: Այս մասին հաղորդում է The Huffington Post-ը:
Չիկագոյի ոստիկանության հաղորդմամբ` 23-ամյաՔեմրոն Թեյլորը ձերբակալվել է ուրբաթ օրը, ժամը 9-ին և գտնվում է խիստ հսկողության տակ:
Ոստիկանները ահազանգ ստանալուց հետո հետապնդել են և կարճ ժամանակ անց բռնել նրան` հայտնաբերելով նաև, որ մարդասպանի մոտ ատրճանակ է եղել: Բանտապահը գտնվում է հիվանդանոցում, նրա վիճակը կայուն է գնահատվում:
Մինչ փախուստի դիմելը Թեյլորը սպասում էր իր դատավճռի կայացմանը: Նա մեղադրվում էր 2013 թվականին գողության ժամանակ կատարած սպանության համար: Այժմ հնարավոր է, որ նա ցմահ կդատապարտվի:
Պատրաստեց՝ Աշխեն Ներսիսյանը