Ապօրինի հարստացումը հնարավոր է պարզել. փաստաբան

Ապօրինի հարստացումն ունի որոշակի ճանապարհներ: Փաստաբան Սամվել Ջաղինյանի օրինակներ է բերում` եթե անձը ապօրինի կերպով հարստացել է` հարկերից խուսափելով, ապա սա արդեն իսկ քրեորեն պատժելի արարք է. «Այսինքն` այստեղ հարստացումը չէ, այլ միջոցները, եթե ապօրինի է, ապա որևէ հափշտական ձև պետք է լինի, կամ հարկերից խուսափելու միջոցով, անձը ապօրինի հարստանում է: Անձը պետք է որևէ միջոց կիրառած լինի, և այդ միջոցն այսօրվա օրենսդրությամբ քրեորեն պատժելի է: Օրինակ` փողերի լվացումը, որը նույնպես պատժելի է»,- ասաց փաստաբանը:

Ըստ նրա այս խնդիրը մաս առ մաս կարգավորված է. «Քանի որ պետությունը տվյալ պարագայում չի ուզում աշխատի, վեր հանի խնդիրներն ու լուծում տա, տվյալ պարագայում լրագրողները կարող են անել, առավել ևս, որ պետական պաշտոնատար անձիք իրենց հայտարարագրերն այժմ ներկայացնում են»,- եզրահանգեց փաստաբանը:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ