Պաշտոնատար անձը 12 հազար ԱՄՆ դոլար կաշառք է պահանջել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ՍՊ ընկերության տնօրեն Սեյրան Կ.-ն հայտնել է, որ ՍՊ ընկերության վարկային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով բանկում գրավադրված անշարժ գույքերն աճուրդի եղանակով օտարելու գործընթացը երկարաձգելու և այդ կերպ` գրավադրված գույքը ձեռք բերելու հնարավորություն ընձեռելու դիմաց ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչը 2014 թվականի հոկտեմբերի 7-ին իրենից պահանջել է 10 հազ. ԱՄՆ դոլար կաշառք: Բացի այդ, ՍՊ ընկերության հաշվապահական փաստաթղթերում առկա որոշակի խնդրով պայմանավորված` սնանկության գործով կառավարիչն իրենից նաև 2 հազ. ԱՄՆ դոլար կաշառք է պահանջել:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունից տեղեկացնում են, որ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի` Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանի նկատմամբ հարուցված և նախաքննությունն ավարտված քրեական գործի նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է նոր քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ