ՀՀ կառավարությունն այսօր հաստատեց Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի զարգացման 2015 թվականի համալիր ծրագիրը:
Մինչ այդ ամփոփվել են ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության, քաղաքաշինության, սպորտի և երիտասարդության և այլ նախարարությունների 2014 թ. գործունեության, ինչպես նաև մարզպետարանների 2014 թ. գործունեության արդյունքները:
Այս բոլոր քննարկումների շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև գերատեսչությունների և մարզպետարանների 2015 թվականի ծրագրերին:
Ու այս ամենը կառավարությունն իրականացնում է մարտ ամսին, այսինքն՝ 2015 թվականի երրորդ ամսին: Ստացվում է հետևյալ իրավիճակը՝ կառավարությունը ամփոփում է 2014թ.-ի կատարված աշխատանքների արդյունքներն ու նախանշում 2015թ.-ի անելիքները երեք ամիս ուշացմամբ: Այնպիսի տպավորություն է, թե Հայաստանում տարին մեկնարկում է 2015թ.-ի ապրիլից, որպեսզի կառավարությունը պատշաճ կերպով ամփոփի նախորդ տարին ու տարվա հենց սկզբից սկսի 2015թ.-ի աշխատանքները: