Երբ է կարելի դիմել դատարան ալիմենտ ստանալու համար, և որ պահից է այն հատկացվում

Կյանքում հաճախ են պատահում դեպքեր, երբ հարց է առաջանում, թե երբ է կարելի դիմել դատարան ալիմենտի բռնագանձման պահանջով և արդյոք հնարավոր է ալիմենտ բռնագանձել դատարան դիմելու պահին նախորդող ժամանակահատվածի համար:

Համաձայն ՀՀ ընտանեկան օրենսգրքի 95-րդ հոդվածի` ալիմենտ ստանալու իրավունք ունեցող անձը կարող է ալիմենտի բռնագանձման համար դիմել դատարան` անկախ ալիմենտի իրավունքի առաջացման պահից անցած ժամանակահատվածից, եթե ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությամբ նախկինում ալիմենտ չի վճարվել։

Ալիմենտ հատկացվում է դատարան դիմելու պահից։ Անցած ժամանակահատվածի համար ալիմենտ կարող է բռնագանձվել դատարան դիմելու պահին նախորդող երեք տարվա համար, եթե դատարանով հաստատվել է, որ մինչև դատարան դիմելը միջոցներ են ձեռնարկվել ապրուստի միջոց ստանալու համար, բայց ալիմենտը չի ստացվել ալիմենտ վճարելու պարտավոր անձի կողմից դա վճարելուց խուսափելու հետևանքով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել