Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով Վերաքննիչ դատարանն այսօր կայացրեց իր որոշումը

Ապրիլի 1-ի ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ հրապարակվեց Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով վերաքննիչ որոշումը:

Դատարանը որոշեց մերժել պաշտպանների կողմից ներկայացված բողոքները, իսկ մեղադրող կողմի բողեքները մասնակի բավարարել:

Վազգեն Խաչիկյանի մասով առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռը մնաց անփոփոխ:  Իսկ 8 ամբաստանյալների նկատմամբ առաջին ատյանի դատարանի վճիռը, որը վերաբերում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 70 հոդվածին, դատարանը որոշեց բեկանել՝ գտնելով, որ այն կիրառելի չէ:

Հիշեցնենք, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 70 հոդվածի համաձայն՝ պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը սահմանում է փորձաշրջան` մեկից հինգ տարի ժամկետով:

Ամբաստանյալներից Վիգեն Սարգսյանի պաշտպան Հրանտ Անանյանը հայտնեց, որ այս պահին իրենք չունեն պատճառաբանական մասը և չի կարող ասել, թե ինչու դատարանը այսպիսի որոշում կայացրեց: Մյուս պաշտպանները սպասում են, որ դատարանի որոշումը ստանան, այնուհետև դիմեն հաջորդ քայլերին:

Հիշեցնենք` առաջին ատյանի դատարանը Վազգեն Խաչիկյանին դատապարտել է 12 տարվա ազատազրկման (դատական գործի մանրամասներն` այստեղ):

Ելենա Արամյան
Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել