Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Վազգեն Խաչիկյանը դատապարտվեց ազատազրկման

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ այսօր հրապարակվեց Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով դատական ակտը: Համաձայն որի` Վազգեն Խաչիկյանը դատապարտվեց 12 տարվա ազատազրկման:

«Վազգեն Խաչիկյանի նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 38-314 հոդվածով հարուցված քրեական հետապնդումը դադարեցնել` նրան քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ: Նրան ճանաչել մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված սանկցիաներով, նրա նկատամամբ նշանակել պահանջ` Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով ազատազրկում 7 տարի 6 ամիս ժամկետով, անձնական գույքի բռնագրավում` շուրջ 261 մլն դրամի չափով: Կիրառել քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասը, ազատազրկմանը մասնակորեն գումարել 4 տարի վեց ամիս, իսկ որպես լրացուցիչ պատիժ նշանակված 267 մլն անձնական գույքի բռնագրավմանը գումարել 29 մլն դրամը: Վերջնական պատիժ ազատազրկում 12 տարի ժամկետով, անձնական գույքի բռնագրավում ոչ ավել քան 290 մլն դրամի չափով»,- դատական ակտը ընթերցեց Արշակ Վարդանյանը:

Աշոտ Աբրահամյանի նկատմամբ նշանակվեց պատիժ` ազատազրկում 5 տարի 6 ամիս ժամկետով, անձնական գույքի բռնագրավում, սակայն ոչ ավելի քան 261 մլն դրամի չափով:

Հովհաննես Գրիգորյանը դատապարտվեց 5 տարի 6 ամիս ժամկետով, անձնական գույքի բռնագրավումը կրկին նույն չափով, նույն պատժին արժանացավ նաև Վիգեն Գևորգյանը, 5 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտվեց նաև Վահագն Խաչատրյանը, սակայն նրա նկատմամբ անձնական գույքի բռնագրավվում կկատարվի ոչ ավելի քան 211 մլն դրամի չափով:

Բագրատ Մուրադյանի նկատմամբ նշանակվեց պատիժ 4 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, հաշվի առնելով, որ նա ազատազրկման մեջ է գտնվել երկու տարի, նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակվեց ազատազրկում 1 տարի 9 ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նրա նկատմամբ սահմանվեց փորձաշրջան 1 տարի ժամկետով, կալանքը վերացվեց, նա դատական նիստերի դահլիճից ազատ արձակվեց:

Արմեն Խաչատրյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակվեց 1 տարի 8 ամիս և 20 օր ժամկետով` առանց գույքի բռնագրավվման: Պատիժը պայմանականորեն չի կիրառվի` սահմանվեց փորձաշրջան 1 տարի ժամկետով, նրա նկատմամբ կալանքը վերացվեց և նա նույնպես ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից:

Հովհաննես Հովհաննիսյանը դատապարտվեց ազատազրկման 4 տարի 6 ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավվման, սակայն` ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համապատասխան` նրա նկատմամբ ազատզրկումը պայմանականորեն չի կիրառվի, սահմանվեց փորձաշրջան 1 տարի ժեմկետով: Նույն պատժի ենթարկվեց նաև Արթուր Սուքիասյանը:

Սարգիս Սարգսյանի նկատմամբ նշանակվեց պատիժ` ազատազրկում 4 տարի ժամկետով, Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նրա նկատմամբ սահմանվեց փորձաշրջան 1 ժամկետով:

Սամվել Էլբակյանը դատապարտվեց ազատազրկման 4 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավվման, այն պայմանականորեն չկիրառվեց` սահմանվելով փորձաշրջան 1 տարի ժամկետով: Նույնը վճիռը կայացվեց նաև Համլետ Մարտիրոսյանի նկատմամբ:

Հրանուշ Դանիելյանը դատապարտվեց 4 տարի ազատազրկման` առանց գույքի բռնագրավվման, 70-րդ հոդվածի կիրառմամբ նրա նկատմամբ նույնպես սահմանվեց 1 տարի ժեմկետով փորձաշրջան:

Դատախազության ներկայացրած շուրջ 268 մլն դրամի հայցը բավարարվեց մասնակիորեն` մոտ 173 մլն դրամի չափով:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել