Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Ըստ մեղադրանքի` Արամ Մարտիրոսյանը Խաչիկյանի և մյուսների հետ 64 մլն դրամ է հափշտակել

Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով նոր մեղադրյալ կա` Արամ Մարտիրոսյանը: Նրա գործը անջատ է քննվում, որովհետև դեռևս 2014թ. հունվարի 12-ին Խաչիկյանի և մյուսների գործով դատավճռում դատավոր Արշակ Վարդանյանը նշել էր` «ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 314-րդ հոդվածով որպես մեղադրյալ ներգրավված Արամ Մարտիրոսյանի նկատմամբ նախաքննական մարմինը հայտարարել է հետախուզում և նրա վերաբերյալ մասն անջատել առանձին վարույթով»։

Մարտի 30-ին բացված քրեական գործի մեղադրական եզրակացության համաձայն` Արամ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հունվարի 5-ից աշխատելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ապահովության պետական ծառայության Երևան քաղաքի «Ավան և Նոր Նորքի» տարածքային բաժնի պետի պաշտոնում, հանդիսանալով մշտապես կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, 2009-2010թթ. ընթացքում Վազգեն Խաչիկյանի և մյուսների հետ կազմակերպված խմբով պետությունից յուրացման եղանակով հափշտակել են 64.078.853 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարներ, ինչպես նաև կատարել պաշտոնական կեղծիք:

Նրա նկատմամբ ընտրվել է խափանման միջոց` ստորագրություն չհեռանալու մասին:

Այս գործով դատաքննությունը կնախագահի դատավոր Մնացական Մարտիրոսյանը, դատական նիստ դեռևս տեղի չի ունեցել:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել