Այսօր` նոյեմբերի 20-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով դատական նիստը:
Դատավոր Արշակ Վարդանյանը նշեց, որ մահացել է ամբաստանյալներից Հովհաննես Գրիգորյանի հայրը: Դատարանը հնարավորություն է տվել ամբաստանյալին 4 օրով բացակայել ՔԿՎ-ից` հոր հոգեհանգստի և հուղարկավորության արարողությանը մասնակցելու համար:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 27-ին: