Սխալ է խորհուրդներ ստեղծելով կոռուպցիայի դեմ պայքարել. Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն

Խորհուրդներ ստեղծելով կոռուպցիայի դեմ հնարավոր չէ պայքարել: Կարծում է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Գալստյանը:

Ըստ նրան նման ձևաչափերով պայքարը արդյունք չի կարող տալ. «Իհարկե, խորհուրդներ ստեղծելով կոռուպցիայի դեմ պայքարելը սխալ է հնչում, մեր իրականությունն այնպիսին է, որ երբ խորհուրդ ես ստեղծում պետական մարմինների մասնակցությամբ, դա ըստ էության միտված է լինում որևէ հարցեր հետաձգելուն և որոշ խնդիրներին լուծումներ տալու փոխարեն ավելի շատ դրանք քննարկման առարկա դարձնելուն, ոչ թե որևիցե կոնկրետ գործողություններ և լուծումներ առաջարկելուն»,- ասաց պարոն Գալստայանը:

Ինչ վերաբերում է այն հարցին, որ խորհրդում ներգրավված են քիչ թվով ՀԿ անդամներ ու ավելի շատ թվով պետական մարմինների ներկայացուցիչներ, ապա մեր զրուցակիցը պատասխանեց. «Խորհրդի արդյունավետությունը կախված չի մեծ թվով ՀԿ-ների ներգրավվածությունից, որովհետև որքան շատ թվերով տարբեր մարդիկ ներգրավվեն, այդքան խնդիրների լուծման պրոցեսն ավելի երկար ու դանդաղ է ընթանալու, արդյունքում լինելու են շահերի բախումներ ու խորհուրդը ոչնչի չի հասնի»,- եզրահանգեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրենը:

Լուսանկարը՝ ArmeniaNow.com-ից

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ