Մարտի 31-ին, ժամը 19.31 տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրյան-Ջրառատ ավտոճանապարհին` Կառնուտ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է , որ բախվել են <<Vaz- 2107>> և <<BMW>> մակնիշի ավտոմեքենաները, ինչից տեղում զոհվել է 2 քաղաքացի, ևս երկուսին տեղափոխել են հիվանդանոց:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Այս մասին Իրավաբան.net -ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: