ԱԽ-ն դատավորին հայտարարեց նախազգուշացում

2015 թվականի մարտի 30-ին կայացավ ՀՀ արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկելով ՀՀ արդարադատության նախարարի կողմից ներկայացված կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը, և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 161-րդ հոդվածով, Արդարադատության խորհուրդը որոշեց.

ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը բավարարել: ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ելենա Քոչարյանին հայտարարել նախազգուշացում: Այս մասին Իրավաբան.net-ին հաղորդում են ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմից:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ