Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել Ս. Ե Նարիշկինին Պատվո շքանշանով պարգևատրելու մասին: Նախագահի հրամանագրում ասվում է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջպետական համագործակցության խորացման, ինչպես նաև հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Եվգենիի Նարիշկինին պարգևատրել Պատվո շքանշանով»: