Կառավարության որոշմամաբ ստեղծված հակակոռուպցիոն խորհրդի գործունեությունը նման է բարոն Մյունհաուզենի այն արկածին, երբ ճահճից փորձում է դուրս գալ` ինքն իր մազերից վերև քաշելով: Այս համեմատությունը Իրավաբան.net-ի հետ զրույցում արեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով, հակակոռուպցիոն խորհուրդն այս կազմով, երբ այն գլխավորում է ՀՀ վարչապետը, անդամակցում են ֆինանսների նախարարն ու գլխավոր դատախազը, չի կարող արդյունավետ գործել.
«Միակ հնարավորությունը արդյունավետ աշխատելու այն կլիներ, որ ստեղծվեր մշտական գործող մարմին, որը կունենար լայն լիազորություններ` կկարողանար հետաքննություններ կատարել և այլն, և այդ մարմնը բաղկացած կլիներ ընդդիմությունից և , ինչու չէ, նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից»,- ասաց Ա. Մարտիրոսյանը:
Ա. Մարտիրոսյանի խոսքով հակակոռուպցիոն կառույցը պետք է բաղկացած լինի ընդդիմադիր ուժերից, քանի որ կոռուպցիայի հետևում հենց իշխանություններն են և իշխանությանը միակ հակակշռողն ընդդիմությունն է: