Հակառակորդի հարձակմանը դիմագրաված զինվորը հետմահու պարգևատրվել է

Նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Սամվել Հակոբյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ Այս մասին հաղորդում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հիշեցնենք՝ մարտի 26-ին՝ ժամը 09:40-ի սահմաններում Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում մահացել է մարտի 19-ին հակառակորդի հատուկ նշանակության ուժեղացված խմբին դիմակայելու ժամանակ ծանր վիրավորված ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Սամվել Սասունի Հակոբյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել