Կգործեն ՀԴՄ-ների շահագործման նոր կանոններ

ՀՀ կառավարության վաղվա նիստին հաստատման է դրված Հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները հաստատելու մասին նախագիծը: Ըստ որի նախատեսվում է.

1. Հաստատել հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները` համաձայն հետևյալ հավելվածի` Կանոններ. հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման վերաբերյալ:

2. Սահմանել, որ  որոշման 1-ին կետով հաստատվող հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները չեն կիրառվում «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետի համաձայն 2013 թվականի հուլիսի 1-ից կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաների նկատմամբ (նշյալ կետում ասվում է` ապահովել ցանցային կապի միջոցներով յուրաքանչյուր հսկիչ-դրամարկղային մեքենայով (այդ թվում` արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային-բրոքերային առք ու վաճառքի գործունեության մասով կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաներով, համակարգչային սարքավորումներով) օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկության ուղարկումը հարկային մարմին:):

3. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից և գործում է մինչև 2016 թվականի հունվարի 1-ը: Որոշման գործողությունը տարածվում է 2015 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել