Թուրքիայի իշխող կուսակցության սկանդալային քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը իրեն հայ անվանելու համար դատական հայց է ներկայացրել ստամբուլահայ լրագրող Հայկո Բաղդատի դեմ։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Հայկո Բաղդատը մի առիթով Twitter-ում գրել էր «Մայրաքաղաքը հայի են հանձնել։ Ցավակցում եմ», որից հետո Անկարայի քաղաքապետը հայտարարություն է տարածել՝ իրեն հայ անվանելը որպես վիրավորանք ընդունելով։
Անկարայի քաղաքապետը դիմել է դատարան՝ պնդելով, որ իրեն «հայ» անվանելով՝ վիրավորել են։ «Ժողովրդի կողմից այդքան սիրված. Հարգված մեկի հանդեպ գարշանք պարունակող իմաստով օգտագործվող նման բառ ասելը անձնական վիրավորանք է եւ նրան ձայն տված, աջակցած եւ սիրած բոլորի անձանց հանդեպ՝ անարգանք»,-նշվել է Մելիհ Գյոքչեքի փաստաբանի հայտարարության մեջ։
Նշենք, որ 2014-ին էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ «հայ» բառը վիրավորական էր համարել։