Հակակոռուպցիոն խորհուրդը կարող է միայն արդյունավետ աշխատելու իմիտացիա անել. ՀԿ ներկայացուցիչ

Կառավարության որոշմամբ ստեղծված հակակոռուպցիոն խորհուրդը կարող է հիասքանչ կերպով արդյունավետ գործելու իմիտացիա անել` դրամաշնորհներ ստանալու նպատակով. այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոնիսյանը:

«Կոռուպցիայի դեմ իրական պայքարել խորհրդի այդ անդամների կազմով դժվար է պատկերացնել: Մարդիկ, որոնք ասոցացվում են կոռուպցիա երևույթի հետ, ովքեր հասարակության կողմից ընկալվում են որպես կոռուպցիոն երևությների հիմնական մասնակիցներ»,- ասաց Դ. Իոնիսյանը:

ՀԿ ներկայացուցիչը հուսյ չունի, որ խորհուրդը կարող է արդյունավետ գործել նույնիսկ այն դեպքում, երբ դրան կանդամակցեն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ. «Դեռ պարզ չէ` ինչ կազմակերպություններ են անդամակցելու: Այնուամենայնիվ, ես չեմ կարծում եմ, որ դա իրապես պտղաբեր պայքար կլինի, քանի որ այդ կառույցը չունի լուրջ լիազորություններ, ինչպիսիք են ԱԱԾ-ինը, Վերահսկիչ պալատինըը, ֆինանանսերի նախարարության վերահսկիչ մարմիններինը»:

Դանիել Իոնիսյանի խոսքով, հակակոռուպցիոն խորհրդի արդյունավետ գործունեությունը հարցականի տակ է, քանի որ այն խորհրդակցական մարմին է, չունի օպերատիվ հետախուզական գործողություններ կատարելու, վերահսկելու մեխանզիմներ և լիազորություններ:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ