Թմրամիջոց օգտագործելու կասկածանքով Ամիրյան փողոցից 38-ամյա տղամարդ է բերման ենթարկվել

Մարտի 24-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ 3-րդ բաժնի, Երևան քաղաքի վարչության ՔՀԲ և Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողները Ամիրյան փողոցի թիվ 18 հասցեի մոտից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1977 թ. ծնված Ներսես Ա.-ին: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է 0.5 գ կշռով դեղնականաչավուն զանգված և մեկ ներարկիչ` սպիտակ հեղուկով` 1 մլ ծավալով: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել