Թե որ դատավորի դեմ է միջնորդություն ներկայացրել Հովհաննես Մանուկյանը, չի մանրամասնվում

Այսօր տեղեկացրել ենք, որ ՀՀ արդարադատության նախարարի միջնորդության հիման վրա դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նիստը հրավիրվել է 2015 թվականի մարտի 30-ին` ժամը 17:00-ին` ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական շենքում։ ԱԽ-ն միջնորդությունը կքննի դռնփակ կարգով:

Արդարադատության նախարարությունից փորձեցինք պարզել, թե որ դատավորի մասին է խոսքը: Նախարարի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը նշեց, որ միջնորդության մանրամասները հրապարակման ենթակա չեն: Մամուլի խոսնակը նաև հաղորդեց, որ մանրամասներ չեն կարող տրամադրվել միջնորդության բովանդակության վերաբերյալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել