Փաստաբան Գրիգոր Շահվերդյանը Քրեական դատավարության գործող օրենսդրությունում հիմնական և առաջնային խնդիրները համարում է կալանքի հետ կապված դրույթները. «Կա այսպիսի հասկացություն, որ եթե հիմնավոր կասկած է առկա, ուրեմն այդքանը բավարար է, որպեսզի անձին կալանավորեն, պատկերացնո՞ւմ եք՝ ինչքան վտանգավոր է նման մոտեցումը: Նույնն է, թե ասեն, որ այս տարածքում 9 հոգի են, որոնցից 5-ն իրար հետ կռվում են, իսկ մյուսները դիտորդի դերում են, իրավապահները նրանց ասում են՝ եթե դուք ներկա եք եղել, ուրեմն հիմնավոր կասկած կա, որ Դուք էլ եք մասնակցել ու կարող են Ձեզ քննիչի միջնորդությամբ կալանավորել: Թերությունները բավականին շատ են և պրակտիկայում չեն արդարացնում»,- շեշտեց փաստաբանը:
Մյուս խնդիրը նա համարում է ապացույցների դեպոնացման ինստիտուտը: Փաստաբանը վիճահարույց համարեց հատկապես մեղադրյալի ապացույցի դեպոնացման ներդնումը, ինչը, ըստ նրա, խնդիրներ կառաջացնի պրակտիկայում: