Հակակոռուպցիոն խորհրդի առկայությունը դրական է, սակայն թե արդյո՞ք այն կարող է արդյունավետ գործել, հասարակական գործիչները միանշանակ պատասխան չունեն: «Թեև մենք ողջունում ենք Հայաստանում հակակոռուպցիոն գործողությունները ուժեղացնելու հնարավորությունը, սակայն իրական հարցը կարծես դարձալ քաղաքական կամքն է` գործելու և ոչ որոշում ընդունելու»,-Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:
Նա նշեց, որ մինչ այս էլ նման մարմիններ գործել են, սակայն դրանց բացահայտումները անտեսվել են, և այս դեպքում կարևոր հարցը մնում է այն, թե արդյո՞ք այս խորհուրդը կարողանալու է լուծել օլիգարխների առաջ բերած խնդիրները:
Իսկ ինչ վերաբերում է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների անդամակցությանը այդ խորհդրին, քաղաքագետն ասաց. «Չափազանց վաղ է` ասելու, թե արդյո՞ք դա կաշխատի, քանի որ դա կախված է նրանից, թե քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ մասնակիցները որքանով են պատրաստ, պրոֆեսիոնալ, և որքանով են ազդում որոշումների ընդունման վրա»: