Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու ժամկետային զինծառայողի մահվան պատճառը

ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդում է, որ զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննություն է իրականացվում՝ պարզելու Ժամկետային զինծառայող, սերժանտ Հայկ Մարգարյանի մահվան հանգամանքներն ու պատճառները։

22.03.2015թ.՝ ժամը 17:15-ի սահմաններում, N զորամասի ժամկետային զինծառայող, սերժանտ Հայկ Տարոնի Մարգարյանը, ըստ նախնական տվյալների, ուշագնաց է եղել և զինհոսպիտալ տեղափոխելու ճանապարհին՝ ժամը 17:25-ի սահմաններում, մահացել:

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել