Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է հայ զինծառայողի` ադրբեջանական կողմ անցնելու մասին լուրը:
«Նման դեպք տեղի է ունեցել»,- ինչպես փոխանցում է trend.az-ը` ասել է Ադրբեջանի ՊՆ մամլո կենտրոնի ղեկավար Վագիֆ Դարգյահլին:
Նրա խոսքով` Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այս հարցով հավելյալ տեղեկություն կհայտնի ավելի ուշ:
Ավելի վաղ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացրել էր ՊԲ զինծառայող, շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանի` հակառակորդի կողմն անցնելու մասին: