ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 22-ի ժամը 20.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանացքը, Սոթք-Քարվաճառ, Արագածոտնի մարզի Ալագյազ-Ճարճակիս և Վայոց ձորի մարզի Սարավան-Զանգեր ավտոճանապարհները:
Փակ է Արագածոտնի մարզի Ճարճակիս-Միջնատուն միջգյուղական ավտոճանպարհը:
Գորիս-Կապան ավտոճանապարհին առկա է մառախուղ:
Վարդենյաց լեռնանցքում, Գեղարքունիքի մրազի Գավառ, Մարտունի, Սևան, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Արագածոտնի մարզի Թալին քաղաքներում, Վայոց ձորի մարզի Սարավան – Զանգեր հատվածում տեղում է ձյուն:
Արարատի մարզում տեղում է անձրև:
Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: