Քարաթափում՝ հանրապետական նշանակության ավտոճանապարհին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 22-ին` ժամը 13:00-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզի Տաթև-Աղվանի-Կապան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում տեղի է ունեցել խոշոր քարաթափում:

Շուրջ 300 խմ ծավալով քարաբեկորները փակել են ճանապարհի երթևեկելի մասի հիմնական հատվածը: Այն բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել