Փաստաբանին փորձում են լռեցնել, քրեական գործ են սարքում․ հայտարարություն

Մենք Սյունիքի մարզի Սյունիք գյուղի ներքոստորագրյալ բնակիչներս հայտարարում ենք այն մասին, որ փաստաբան Արշավիր Խալափյանին ցանկանում են քրեական պատասխանատվության ենթարկել այն բանի համար, որ նա դատական և արտադատական եղանակով ավելի քան 10 գործերով կազմակերպում է մեր և մեր մերձավորների իրավունքների պաշտպանությունը: Տեսնելով, որ չեն կարողանում լռեցնել մեր փաստաբանին՝ նրա դեմ արհեստական գործ են սարքել և ցանկանում են նրան ազատազրկել՝ մեզ զրկելով արդյունավետ պաշտպանության իրավունքից: Ոստիկանությունը, քննիչները, դատախազությունն ու դատարանը պետք է բավարար կամք և վճռականություն ունենան Սյունիք գյուղում գոյություն ունեցող և մեր կողմից բարձրացված հարցերին արդար լուծում տալու, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության ու ՀՀ վարչական, ՀՀ վերաքննիչ վարչական, քրեական, քաղաքացիական, ՀՀ վճռաբեկ դատարաններում քննվող քաղաքացիական, քրեական և վարչական տարբեր գործերով արդար դատաքննություն իրականացնելու համար: Մենք գոհ ենք փաստաբան Արշավիր Խալափյանի աշխատանքից, ցանկանում ենք, որ նա շարունակի մեր իրավունքների պաշտպանությունը և կոչ ենք անում Սյունիքի մարզի դատախազությանը և Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանին դադարեցնել մեր փաստաբանի դեմ սկսված քրեական հետապնդումը:

Էդիկ Կարապետյան
Հենրիկո Մարգարյան
Աշոտ Ղուկասյան
Հենրիկ Ավագյան
Մարտին Մարտիրոսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել