Այսօր «Փաստինֆո»-ն տեղեկատվություն է տարածել, որ հայ-ադրբեջանական սահմանին լարված վիճակ է: Ղարաբաղյան հատվածում հայկական կողմն ունի 3 զոհ:
Այս լուրը հաստատելու կամ հերքելու համար Իրավաբան.net կայքը փորձեց կապվել ԼՂՀ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանի հետ, ում հեռախոսահամարը անջատված է, լռում է նաև ՊԲ-ի պաշտոնական կայքէջը՝ վերջին լուրը մայիսյան տոնակատարությունների կազմակերպչական աշխատանքները համակարգող կառավարական հանձնաժողովի առաջին նիստի մասին է: