Ռումինացի հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

Մարտի 17-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանից վարչություն բերման են ենթարկել Ռումինիայի քաղաքացի, 1987 թ. ծնված Իոան Բ.-ին: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը:

2014 թ. հուլիսի 8-ից Ռումինիայի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր Ռումինիայի քրեական օրենսգրքի 233 հոդվածի /կողոպուտ/ մեղադրանքով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել