Մայիսի 17-ին Վերնիսաժի մոտ արձակված կրակոցների գործով այսօրվա դատական նիստին ներկա չէին երկու ամբաստնյալները` Վալերիկ Հովհաննիսյանն ու Ներսես Մելքոնյանը:
Դատարանը, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, հայտնեց, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից գրություն է ստացվել այն մասին, որ Վալերիկ Հովհաննիսյանը մարտի 9-ին տեղափոխվել է թիվ 3 կլինիկական հիվանդանոց, իսկ Ներես Մելքոնյանը ունի 38 աստիճան ջերմություն, վատառողջ է:
Կողմերի համաձայնությամբ դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց ապրիլի 13-ին, ժամը 12-ին: