Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Վերնիսաժ»-ի գործով վիճաբանությունների փուլն ավարտվեց:
Նախորդ դատական նիստին մեղադրող դատախազը ժամանակ էր խնդրել՝ ռեպլիկով հանդես գալու համար, սակայն այսօր հրաժարվեց ռեպլիկից: Ռեպլիկի իրավունքից հրաժարվեցին նաև ամբաստնյալներն ու նրանց պաշտպանները:
Ամբաստանյալները հրաժարվեցին նաև վերջին խոսքի իրենց իրավունքից:
Դատարանը, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, անցավ խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ ընդունելու համար: Դատավճիռը կհրապարակվի վաղը՝ հոկտեմբերի 21-ին, ժամը 17:30-ին:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Ալեքսանդր Սարգսյանի