Դատախազը միջնորդեց 9 տարվա ազատազրկում Գոռ Առաքելյանին. «Վերնիսաժի» գործ

Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության տեղի ունեցավ «Վերնիսաժի» գործով հերթական դատական նիստը. դատաքննությունն ավարտելուց հետո սկսվել է դատական վիճաբանությունների փուլը:

Նախորդ անգամ տեղեկացրել էինք, որ մեղադրական ճառը չէր ընթերցվել, քանի որ դատախազը պատրաստ չէր հանդես գալու ճառով:

Այսօր տեղի ունեցած դատական նիստի սկզբում նախագահող դատավոր Գագիկ Պողոսյանը նախ տեղեկացրեց, որ դատական նիստից առաջ վատացել է ամբաստանյալ Վալերիկ Հովհաննիսյանի ինքնազգացողությունը, որի հետևանքով հրավիրվել է շտապ բուժօգնություն: Կողմերը ամբաստանյալի ներկայության վերաբերյալ չունեին առարկություն, ուստի դատական նիստին մասնակցեց նաև Վալերիկ Հովհաննիսյանը:

Մեղադրող դատախազ Հարություն Սարգսյանը հանդես եկավ մեղադրական ճառով, ներկայացնելով մեղադրական եզրակացությունն ու միջնորդելով Գոռ Առաքելյանին դատապարտել 9 տարվա ազատազրկման, Վալերիկ Հովհաննիսյանին` 2.5 տարվա, Ներսես Մելքոնյանին`2 տարվա:

Դատախազն իր ճառում նշեց նաև, որ Գոռ Առաքելյանի պատիժը մեղմացնող հանգամանք է համարվել մինչև 14 տարեկան երկու անչափահաս երեխա ունենալու փաստն, ինչպես նաև այն, որ նախկինում դատապարտված չի եղել:

Վալերիկ Հովհաննիսյանի պաշտպան Արայիկ Ալվանդյանն իր ճառում նշեց այն, որ իր պաշտպանյալը առաջադրված մեղադրանքի հետ որևէ կապ չունի ու այն պատիժը, որն առաջադրվել է իր պաշտպանյալին բավական խիստ պատժի չափ է. բացի դրանից՝ Արայիկ Ավդալյանը ընդգծեց նաև, որ իր պաշտպանյալը գործի մեջ պետք է ներգրավվեր ոչ թե որպես մեղադրյալ, այլ` տուժող:

Ներսես Մելքոնյանի պաշտպան Ալվինա Բադալյանը հրաժարվեց ճառով հանդես գալու իր իրավունքից:

Գոռ Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանի պաշտպանական ճառը ծավալուն էր. նա իր խոսքում նշեց, թե այն, որ այս գործն ունի հասարակական մեծ հնչեղություն, չպետք պատճ-առ լինի, որ այս գործում ցուցաբերվի ավելորդ դաժանություն` առաջադրվի հնարավորինս ծանր մեղադրանքներ, որպեսզի հասարկության մոտ թյուր կարծիք ստեղծվի, թե իբր այդ մարմինները օբյեկտիվ են ու պատրաստ են հնարավորինս ծանր պատիժ նշանակել յուրաքանչյուրին, ով հանցագործություն է կատարել:

Մեղադրողը ժամանակ խնդրեց դատարանից՝ պաշտպանական ճառին ծանոթանալու համար՝ հաջորդ դատական նիստին ռեպլիկով հանդես գալու նպատակով: Դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց հոկտեմբերի 1-ին:

Զառա Մանուչարյան

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել