«Վերնիսաժ»-ի գործով դատավճիռը մտել է ուժի մեջ

2014-ի մայիսի 17-ին «Վերնիսաժ»-ի մոտ արձակաված կրակոցների գործով դատավճիռն արդեն մտել է օրինական ուժի մեջ: Հիշեցնենք, որ, համաձայն մեղադրանքի, Գոռ Առաքելյանը վիճաբանել էր Ներես Մելքոնյանի և Վալերիկ Հովհաննիսյանի հետ, ինչի արդյունքում Գոռը կրակոցներ էր արձակել, վիրավորել 5 անձի՝ Ներսեսին ու Վալերիկին, ինչպեսև պատահական անցորդների:

Կենտրոն և Նոր Նորք Մարաշա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Գոռ Առաքելայնին դատապարտել էր 6.5 տարվա ազատազրկման, Նորայր Մելքոնյանին՝ 2, իսկ Վալերիկ Հովհաննիսյանին 3 տարվա ազատազրկման:

Այս գործով երկու վերաքննիչ բողոք էր տարվել. Վալերիկ Հովհաննիսյանի պաշտպան Արայիկ Ալվանդյանը խնդրել էր բեկնաել առաջին ատյանի դատավճիռը՝ իր պաշտպանյալին արդարացնելով կամ հակառակ դեպքում՝ մեղմ պատիժ սահմանելով: Մյուս բողոքը ներկայացրել էր գործով մեղադրող դատախազը, որը խնդրել էր վերաքննիչ ատյանին Գոռ Առաքելյանի հանդեպ ավելի խիստ պատիժ՝ 9 տարվա ազատազրկում նշանակել:

Սակայն վերաքննիչ դատարանը 2015-ի դեկտեմբերի 29-ի իր որոշմամաբ մերժել է բողոքներն ու առաջին ատյանի դատավճիռը թողել ուժի մեջ: Եվ քանի որ այս որոշումը չի բողոքարկվել վճռաբեկության կարգով, այն մտել է օրինական ուժի մեջ:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել