«Վերնիսաժ»-ի գործով մեղադրանքը փոխվել և ավելի մեղացվել է

Վերնիսաժի գործով ամբաստանյալ Գոռ Առաքելյանին առաջադրված մեղադրանքը փոխվել է: Մեղադրող դատախազը հրաժարվել է մեղադրանքի մի մասից` գտնելով, որ այն հիմնավորված չէ. այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց Գոռ Առաքելյանի փաստաբան Երեմ Սարգսյանը: Խոսքը վերաբերում է Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքին (սպանության փորձը):

Փաստաբանը հայտնեց, որ ներկայումս  Գ. Առաքելյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), 113-րդ (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) հոդվածների մի քանի կետերով և 235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածով:

Սակայն դեռևս պաշտպանական կողմը պնդում է, որ արարքը ճիշտ չի որակվել և առաջադրված մեղադրանքը վերանայման կարիք ունի, այն «ուռճացված» է: Մասնավորապես, պատահական անցորդների մասով նշվում է, որ մարմնական վնասվածքները դիտավորությամբ են հասցվել, այնինչ` հասկանալի է, որ պատահակն անցորդի դեպքում դիտավորություն լինել չէր կարող, խոսքը միանաշակորեն անզգուշության մասին է:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել