ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը կնախագահի Սահմանադրական իրավունքի համաշխարհային կոնգրեսի բյուրոյի նիստը

ՀՀ ՍԴ մամուլի ծառայությունը հաղորդում է, որ այսօր՝ մարտի 18-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ, Եվրախորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) բյուրոյի անդամ Գագիկ Հարությունյանը կմասնակցի Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստին եւ Սահմանադրական դատարանների համաշխարհային կոնգրեսի բյուրոյի նիստերին։
Աշխատանքային հանդիպումների շրջանակներում Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ կհամաձայնեցնի Երեւանում կայանալիք հանդիպման ժամանակացույցը՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հետ կապված հարցերի վերաբերյալ։
Մարտի 21-ին Գ. Հարությունյանը, որպես Սահմանադրական դատարանների համաշխարհային կոնգրեսի բյուրոյի նախագահ, կնախագահի Սահմանադրական իրավունքի համաշխարհային կոնգրեսի բյուրոյի նիստը, որտեղ քննարկվելու են 10-ից ավելի հարցեր, եւ, մասնավորապես, որոշվելու են 4-րդ Կոնգրեսի հրավիրման վայրն ու թեմատիկան, ինչպես նաեւ կանոնադրական փոփոխություններին առնչվող հարցեր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել