Եգիպտացի ոստիկանը կկանգնի դատարանի առջև խաղաղ ցուցարարին սպանելու համար

Եգիպտոսի Գլխավոր դատախազը հայտարարել է, որ ոստիկանը դատական պատասխանատվության կենթարկվի հունվար ամսին Հոսնի Մուբարաքի ռեժիմի տապալման հողափոխության չորրորդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված խախաղաղ ցույցի մասնակից, կին ակտիվիստ Շաիմաա ալ-Սաբբաղիի սպանության համար: Այս մասին տեղեկացնում է BBC-ն: Դեպքը մեծ արձագանք է առաջացրել` ստիպելով նախագահ Աբդել Ֆաթթահ էլ-Սիսիին հետաքննություն նշանակել:

Հունվարի 24-ին դիամակավորված ոստիկանը կրակ է բացել Սաբբաղի և նրա ընկերուհիների վրա, երբ նրանք ծաղկեպսակ էին դնում ի հիշատակ 2011 թ.-ի հեղափոխության: Ի սկզբանե իշխանությունները փորձում էին հերքել ոստիկանության մեղքը, սակայն հեռուստատեսային ուղերձի ժամանակ նախագահ Սիսին ամբողջական հետաքննություն խոստացավ: Դատախազ Հիշամ Բարաքաթը մեղադրանք է ներկայացրել ոստիկանին Սաբաղիի ոչ կանխամտածված սպանության և մյուս ցուցարարներին գիտակցաբար վնասելու համար: Ոստիկանի անունը դեռևս չի հրապարակվում, դատավարության օրը նույնպես դեռ չի որոշվել:

Պատրաստեց՝ Լիլիթ Խառատյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել