Մարտի 15-ին, ժամը 18.31-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Եղեգնուտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ միջպետական Մ-6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 22-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 23 ՍՕ 386 պետհամարանիշի ավտոմեքենան, դեռևս չբացահայտված հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել Փամբակ գետը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդ Ա. Ղ.-ը (ծնվ. 1970 թ.), ուղևորներ Մ. և Գ. Ղ.-երը (ծնվ. 2003 թ, և 2005 թ.),Ա. և Լ. Հ.երը (ծնվ. 1992 թ. և 1983 թ.), տեղափոխվել են Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: