Պորտուգալացի ոստիկանին դատապարտել են 22 ամսվա պայմանական ազատազրկման՝ տաբելային զենքով սթրիփթիզ պարելու համար:
32-ամյա սպան դատարանում խոստովանել է, որ սթրիփթիզ սկսել է պարել ֆինանսական խնդիրները լուծելու համար: Մարտի 8-ի տոնին նա մի քանի բարերում և ռեստորաններում 4 սթրիփ-շոու է ցուցադրել:
Ոստիկանի խոսքով՝ նա բեմ է բարձրացել ոստիկանի համազգեստով, որպեսզի իր ելույթներն «ավելի իրատեսական» լինեն: Միաժամանակ, նա պնդել է, որ օգտագործել է ոչ թե ծառայողական զենքը, այլ միայն ատրճանակի պատճենը, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Agence Prance Press-ը:
Երբ մամումուլ հայտնվել են նրա լուսանկարները, որտեղ ոստիկանը միայն վարտիքով և բերետով է, նա հեռացվել է ծառայությունից: