Մարտի 15-ին, ժամը 15.54-ին փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան-Կողբ ավտոճանապարհին` Կողբ գյուղի մոտակայքում, շրջված ավտոմեքենա կա:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ միջպետական Մ-4 ավտոճանապարհի Նոյեմբերյան-Կողբ հատվածի 4-րդ կմ-ի մոտակայքում, «Օպել» մակնիշ 34 VT 550 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Է. Ղ.), դեռևս չբացահայտված հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթբետոնե պատնեշին:
Վարորդ Է.Ղ.-ը (ծնվ. 1994 թ.) և ուղևոր Հ. Խ.-ը (ծնվ. 1997 թ.) տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: